ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատաժամանակ, հանգստի ժամանակ
Հերթափոխային աշխատանք Պատասխանել
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   23.03.2017, 16:01  -ին
Կարո՞ղ է արդյոք հանրային սննունդի ոլորտում աշխատողը աշխատել մեկ օր 14 ժամ, իսկ հաջորդ օրը հանգստանալ: Կանխավ շնորհակալություն:
Վարկանիշ: 65  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 13
Պատասխանը տրվել է   29.03.2017, 17:37  -ին
        ՀՀ-ում աշխատողների աշխատատժամանակը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Մասնավորապես, Օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանվում է աշխատաժամանակի տևողությունը, համաձայն որի, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից, իսկ առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից: Նույն Օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` արտաժամյա ախշատանքը թույլատրվում է, եթե անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը պատահական կամ չնախատեսված խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտվել նորմալ աշխատաժամանակի ընթացքում, և եթե սկսած աշխատանքների դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում, ոչնչացում կամ սարքավորումների անսարքություն; աշխատանքի չի ներկայացել հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի անընդհատության խաթարման և նույն հոդվածով սահմանված այլ բացառիկ դեպքերում:
        Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չընդհատվող ռեժիմով գործող կազմակերպություններում կամ առանձնակի բնույթ ունեցող աշխատանքների կատարման դեպքում, որտեղ, արտադրության (աշխատանքի) առանձնահատկություններով պայմանավորված, հնարավոր չէ տվյալ կատեգորիայի աշխատողների համար պահպանել աշխատաժամանակի ամենօրյա կամ ամենշաբաթյա տևողություն, թույլատրվում է կիրառել աշխատաժամանակի գումարային հաշվարկ այնպես, որ աշխատաժամանակի տևողությունը հաշվետու ժամանակահատվածում (ամիս, եռամսյակ և այլն) չգերազանցի աշխատանքային ժամերի նորմալ քանակը: Գումարային հաշվարկվող ժամանակահատվածի տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 6 ամիսը:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում