Ձեր ընկերը կարող է գրավոր ծանուցել գործատուին աշխատանքային պայմանագիրը լուծելու իր մտադրության մասին և 3 օր հետո անցնել նոր աշխատանքի:
Այս հարաբերությունները կարգավորվում են
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի.
"Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին":