Վիճակագրական վարչությունում գրանցվելու կարիք չկա:
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
03.10.2003թ. 11-Ն որոշման Հավելված 1-ի 8-րդ կետի համաձայն.
" Պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու (ընտրվելու) կամ դուրս հանվելու մասին վիճակագրական տեղեկություններ տրամադրողները նախապես գրավոր իրազեկվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` պետական վիճակագրություն իրականացնող մարմին) կողմից:"
Եթե ստացել եք համապատասխան իրազեկումը, ապա
"Պետական վիճակագրության մասին" ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջներից ելնելով, պարտավոր եք ներկայացնել իրազեկման մեջ նշված հաշվետվությունները:
Դրանք չներկայացնելու դեպքում կարող եք ենթարկվել վարչական պատասխանատվության
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1692 հոդվածի համաձայն. նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելու դեպքում` տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: