ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ► Վիճակագրական տեղեկությունների տրամադրումը
Վիճակագրական հաշվետվություն նոր գրանցված կազմակերպության համար Պատասխանել
rob
Վարկանիշ: 75  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 11
Հարցը տրվել է   15.05.2014, 12:15  -ին
Խնդրում եմ պատասխանեք,
եթե կազմակերպությունն արդեն գրանցվել է հարկային տեսչությունում, սակայն դեռևս գործունեություն չի սկսել, արդյոք նա պարտավո՞ր է գրանցվել վիճակագրական վարչությունում: Պետք է արդյոք ներկայացնենք վիճակագրական հաշվետվություն, եթե այո, ապա ո՞ր հաշվետվությունը։ Չներկայացնելու դեպքում ինչպիսի տույժ է կիրառվելու:
Շնորհակալություն
Վարկանիշ: 49  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 9
Պատասխանը տրվել է   15.05.2014, 14:51  -ին
Վիճակագրական վարչությունում գրանցվելու կարիք չկա:
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 03.10.2003թ. 11-Ն որոշման Հավելված 1-ի 8-րդ կետի համաձայն.
 " Պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու (ընտրվելու) կամ դուրս հանվելու մասին վիճակագրական տեղեկություններ տրամադրողները նախապես գրավոր իրազեկվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` պետական վիճակագրություն իրականացնող մարմին) կողմից:"
Եթե ստացել եք համապատասխան իրազեկումը, ապա "Պետական վիճակագրության մասին" ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջներից ելնելով, պարտավոր եք ներկայացնել իրազեկման մեջ նշված հաշվետվությունները:
Դրանք չներկայացնելու դեպքում կարող եք ենթարկվել վարչական պատասխանատվության ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1692 հոդվածի համաձայն. նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելու դեպքում` տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
 
rob
Վարկանիշ: 75  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   15.05.2014, 15:12  -ին
Իսկ եթե իրազեկում չեմ ստացել, պարտավո՞ր եմ արդյոք ներկայացնել որևէ վիճակագրական հաշվետվություն
Վարկանիշ: 49  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 9
Պատասխանը տրվել է   15.05.2014, 16:30  -ին
    Ոչ, պարտավոր չեք:
   "Պետական վիճակագրության մասին " ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն.
    Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը պարտավոր է` պետական վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին անվճար ապահովել վիճակագրական հաշվետվությունների ձեւերով եւ հրահանգներով, նրանց տեղյակ պահել վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ժամկետների, պարբերականության եւ ներկայացվող պահանջների մասին:
    Եթե պետական մարմինը չկատարի իր պարտավորությունները, ապա Ձեզ մոտ չի կարող ծագել որևէ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն:


rob
Վարկանիշ: 75  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   15.05.2014, 18:19  -ին
իսկ ինչ բան է բիզնես ռեգիստրը։ Ինձ ասել են, որ ամեն տարի ես պարտավոր եմ տեղեկություն տրամադրել վիճակագրական բիզնես ռեգիստրի համար։
Վարկանիշ: 49  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 9
Պատասխանը տրվել է   16.05.2014, 10:57  -ին
ՀՀ Վիճակագրական պետական խորհրդի 10.12.2012թ. թիվ 31-Ն որոշմամբ հաստատված բիզնես ռեգիստրի հարցաթերթը նույն որոշմանը կից հրահանգի համաձայն  լրացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր իրավաբանական անձանց կողմից տարին մեկ անգամ:

img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում