ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը: Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   15.01.2015, 17:56  -ին
Բարեւ Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Լրագրող եմ, բալիկս 2տ 3 ամսական է: Մինչ հղիության արձակուրդ գնալս որպես գրանցված աշխատող աշխատել եմ լրատվամիջոցում, պատրաստելով աշխատանքային պլանով նախատեսված նյութեր եւ դրա դիմաց ստանալով ֆիքսված, հաստատուն աշխատավարձ, ենթադրենք ամսական 20 նյութ 100.000 աշխատավարձ: Այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքի, սակայն գործատուն ասում է, որ նախկին աշխատանքի ծավալով ինձ չի կարող վերցնել աշխատանքի, որովհետւ արտահաստիքային թղթակիցներ եւս ունի, որոնք իմ բացակայության ժամանակ փաստորեն պատրաստել են նյութեր եւ ըստ գործատուի քանի որ նրանք այժմ էլ շարունակելու են պատրաստել: Ստացվում է որ լրատվամիջոցը ստանում է իր 20 նյութը, բայց այս դեպքում ցանկանում է դա բաշխել իմ ու եւս երկու լրագրողի միջև:

Լսել եմ, որ աշխատանքային օրենսգրքով գործատուն չի կարող ավելի պակաս վարձատրությամբ աշխատանք առաջարկել հետծննդյան արձակուրդից վերադարձող աշխատողին: Կուզեի իմանալ, կարող եմ պահանջել, որ պատրաստեմ նախկին աշխատանքային պլանով նախատեսված նյութերը եւ դրա դիմաց ստանալ նախկինում ստացածս ֆիքսված, հաստատուն աշխատավարձը: ԻՆչ է նախատեսվում օրենքով:
Վարկանիշ: 8  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   19.01.2015, 12:17  -ին
Հարգելի Anyuta,
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը համարվում է նպատակային արձակուրդ, որի ընթացքում գործատուն պարտավոր է պահպանել աշխատողի աշխատատեղը, սակայն աշխատավարձի չափի պահպանում նպատակային արձակուրդի ընթացքում չի նախատեսվում:
Այսինքն՝ գործատուն իրավունք ունի ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով (հոդված 105 – Աշխատանքի էական պայմանները փոփոխելը և հոդված 194 – Աշխատանքի վարձատրության նոր պայմանների մասին ծանուցումը) առաջարկել Ձեզ վարձատրության նոր պայմաններ:
rob
Վարկանիշ: 75  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   19.01.2015, 12:43  -ին
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը համարվում է նպատակային արձակուրդ, որի ընթացքում գործատուն պարտավոր է պահպանել աշխատողի աշխատատեղը։

Դա նշանակում է, որ աշխատողի արձակուրդից վերադառնալու դեպքում աշխատողը շարունակում է աշխատել աշխատանքային պայմանագրով նախատեսված պայմաններով՝ 20 նյութ 100.000 աշխատավարձ։

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 105 հոդվածի 3-րդ մասի դրույթները այստեղ կիրառելի չեն, քանի որ առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության պայմանները գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, ինչը տվյալ դեպքում չկա։

img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում