Հարգելի Իրինա
Նույն օրենքի
24-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է գործատուին իր միջոցներից վճարված նպաստի փոխհատուցման համար սոցիալական ծառայություն ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ դա միայն և միայն
հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկանքն է, որը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում սոցիալական ծառայությունը պարտավոր է գործատուին փոխհատուցել այնտեղ նշված գումարը։
Գործատուի համար որևէ այլ փաստաթուղթ ներկայացնելու պահանջ օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված չէ։
Օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով սոցիալական ծառայությանը չի վերապահված լիազորություն ստուգել հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկանքը կամ պահանջել այլ փաստաթղթեր ևս։
Հետևաբար՝ Ձեր նշված հոդվածում սոցիալական ծառայությունը գործատուի կողմից վճարված նպաստը փոխհատուցելու համար
իր լիազորությունների շրջանակում կարող է պահանջել միայն վճարելու համար անհրաժեշտ փաստաթուղթ, որը միայն հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկանքն է։