ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Հղիության և ծննդաբերության նպաստ Պատասխանել
Վարկանիշ: 11  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 6
Հարցը տրվել է   11.11.2014, 18:03  -ին
Սիրելի կոլեգաներ խնդրում եմ օգնեք...Սեպտեմբեր ամսին կազմակերպությունը վճարել է հղիության և ծննդաբերության նպաստ,ներկայացրել է եկամտային հարկի հաշվարկ և ունի փոխհատուցման ենթակա գումար:Հարկային մարմնին ներկայացվել է ՀՀ կառավարության 14.07.2011 թ-ի 1024-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:10 օր հետո նրանց կողմից ստացվել է մերժման գրություն՝ փաստաթղթերը թերի ներկայացնելու պատճառաբանությամբ:Հարկային մարմինն առանց որևէ գրության պնդում է, որ բացի կարգով նշված փաստաթղթերից պետք է ներկայացվեն նաև այլ փաստաթղթեր:Ինչ խորհուրդ կտաք, ինչպես վարվել????
rob
Վարկանիշ: 75  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   19.11.2014, 15:16  -ին
Հարգելի Նարինե

Եթե Դուք իրոք ՀՏ եք ներկայացրել կարգով սահմանված փաստաթղթերը՝ տեղեկանքը և անաշխատունակության թերթիկի պատճենը, ապա հարկային ծառայության մերժումը այդ հիմքով ապօրինի է։

Հարկային ծառայության կողմից առանց հիմնավորման լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջը չի բխում 1024-Ն որոշման պահանջներից, հետևաբար նույնպես ապօրինի է։

Կրկին ուղարկեք տեղեկանքը և անաշխատունակության թերթիկի պատճենը, գուցե այս անգամ հարկային ծառայության աշխատակիցները կառաջնորդվեն օրենսդրության պահանջներով։



Վարկանիշ: 11  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   20.11.2014, 12:31  -ին

 Ձեր ասածի պես կրկին ուղարկել  եմ  1024-Ն որոշման պահանջներին համապատասխան փաստաթղթերը և սպասում եմ պատասխանի:Պատասխանի դեպքում անպայման կտեղեկացնեմ:

Շատ շնորհակալություն

Վարկանիշ: 11  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   24.11.2014, 12:51  -ին
Հարգելի Ռոբ

Հարկային ծառայության  պաստասխանը դրական է:Տրամադրել են կնքված տեղեկանքը:Վերջապես հարկային ծառայությունը առաջնորդվեց ըստ օրենքի: 

Շատ շնորհակալություն
rob
Վարկանիշ: 75  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   24.11.2014, 19:58  -ին
Շնորհավորում եմ :)
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 4
Պատասխանը տրվել է   07.02.2019, 21:03  -ին
Բարեվ Ձեզ Ձեզ եմ դիմում մի խնդրանքով։ Դիմել եմ սոցիալական ծառայություն նպաստի համար, ունեմ 1 երեխա տարիքը 1.6   ամսեկան, ապրում եմ հաշմանդամ ծնողիս հետ որի անունով իմ բուժման համար վերցրել ենք բանկից գումար , ինչպես նաև այդ տան հասցով կան մարդիք գրանցված որոնք ապրում են ռուսաստանում մենք իրենց հետ կապ չունենք։ Մեր միակ եկամուտը հաշմանդամ ծնողիս թոշակն է 27000 դրամ չեմ աշխատում։Սոցիալական ծառայությունում ինձ ասում են որ ինձ չի հասնում քանի որ կան այդ պատճառները խնդրում եմ աջակցել ինձԴիմող Հովաննիսյան Ռոզա
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 4
Պատասխանը տրվել է   07.02.2019, 21:03  -ին
Բարեվ Ձեզ Ձեզ եմ դիմում մի խնդրանքով։ Դիմել եմ սոցիալական ծառայություն նպաստի համար, ունեմ 1 երեխա տարիքը 1.6   ամսեկան, ապրում եմ հաշմանդամ ծնողիս հետ որի անունով իմ բուժման համար վերցրել ենք բանկից գումար , ինչպես նաև այդ տան հասցով կան մարդիք գրանցված որոնք ապրում են ռուսաստանում մենք իրենց հետ կապ չունենք։ Մեր միակ եկամուտը հաշմանդամ ծնողիս թոշակն է 27000 դրամ չեմ աշխատում։Սոցիալական ծառայությունում ինձ ասում են որ ինձ չի հասնում քանի որ կան այդ պատճառները խնդրում եմ աջակցել ինձԴիմող Հովաննիսյան Ռոզա
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   08.02.2019, 16:34  -ին
    Հարգելի Ռոզա,
 
   Ձեր հարցում հստակ նշված չէ նպաստի տեսակը, որի համար դիմել եք: Եթե խոսքը ընտանեկան նպաստի մասին է, ապա այն ստանալու իրավունք ունի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պայմաններին բավարարող ընտանիքը: Ընտանիքի անապահովության գնահատման կարգը և ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու(փաստագրվելու) կարգը սահմանված են ՀՀ կառավարության 30.01.2014թ. ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ:
 «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված են պետական նպաստ նշանակելու մերժման հիմքերը: Հետևաբար, մերժման հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում նպաստի նշանակումը կարող է մերժվել:
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 4
Պատասխանը տրվել է   10.02.2019, 11:39  -ին
մենք փարոս համակարգում կանք բայց հիմա միայն բանկերի պատճառով մերժում են
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 4
Պատասխանը տրվել է   10.02.2019, 11:39  -ին
մենք փարոս համակարգում կանք բայց հիմա միայն բանկերի պատճառով մերժում են
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում