ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի վերահաշվարկ Պատասխանել
Վարկանիշ: 8  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Հարցը տրվել է   10.11.2014, 17:19  -ին
Անձը տարիքային աշխատանքային կենսաթոշակ է ստանում 2012թ.-ից,սակայն 2012-2014 թվականներին իր  գործատուն աշխատավարձը վճարում է շատ անկանոն, այսինքն` չի կատարում նաև սոցիալական վճարների /եկամտային հարկի/ փոխանցումներ, ինչի հետևանքով կենսաթոշակը այդ տարիների համար չի հաշվարկվել և չի վճարվել:
Ասացեք խնդրեմ`ուշացված աշխատավարձի վճարման և սոցիալական վճարների /եկամտային հարկի/ կուտակած պարտքերի մարման պարագայում կվճարվի արդյոք նախորդ երկու տարիների ընթացքում պակաս հաշվարկված կենսաթոշակը?
Վարկանիշ: 25  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 4
Պատասխանը տրվել է   11.11.2014, 17:54  -ին
“Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ Օրենքի համաձայն սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում մինչ այդ նշանակված կենսաթոշակի չափը ենթակա է վերահաշվարկման:
Վերահաշվարկված չափով կենսաթոշակ անձը կստանա փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Վարկանիշ: 8  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   13.11.2014, 12:56  -ին
Aram,Շնորհակալ եմ պատասխանի համար, իսկ կվճարվի արդյոք նախկինում պակաս վճարված կենսաթոշակի գումարը? Այսինքն՝ եթե անձը արդեն երկու տարի է ստանում է թոշակ, որում հաշվարկված չեն սոց.վճարի պարտք ունեցող տարիները, կարող է արդյոք պարտքերի մարումից և վերահաշվարկից հետո պահանջել, որ իրեն վճարվի նախորդ տարիների ընթացքում պակաս վճարված թոշակի գումարները?
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում