ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Կենսաթոշակ Պատասխանել
Վարկանիշ: 28  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 11
Հարցը տրվել է   20.06.2018, 16:39  -ին
Հարգելի մասնակիցներ,

խնդրում եմ պատասխանել, կա արդյոք նման օրենք, որ անձը կարող է տարիքային կենսաթոշակ ստանալ 62 տարեկանում:


Կանխավ շնորհակալ եմ
Վարկանիշ: 190  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 26
Պատասխանը տրվել է   20.06.2018, 17:20  -ին
Հարգելի Anna_84,

Ձեր կողմից բարձրացված հարցը կարգավորվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի 9-րդ հովածի 1-ին մասի համաձայն `տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն`տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում