Հարգելի Anna_84,
Ձեր կողմից բարձրացված հարցը կարգավորվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի
9-րդ հովածի 1-ին մասի համաձայն `տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: Նույն հոդվածի
3-րդ մասի համաձայն`տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ
տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա
աշխատանքային ստաժ և չի աշխատում: