ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը Պատասխանել
Վարկանիշ: 3  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 2
Հարցը տրվել է   18.05.2020, 15:32  -ին
Բարև Ձեզ: 2020թ. ապրիլի 19-ին ավարտվում էր հղիության և ծննդաբերության համար նախատեսված արձակուրդը: Ապրիլի 13-ին գործատուին գրավոր ձևով տեղեկացրել եմ ապրիլի 20-ից աշխատանքի վերադառնալու մտադրության վերաբերյալ: Գործատուի հետ բանավոր  համաձայնության գալով՝ որոշել եմ աշխատանքի վերադառնալ մայիսի 1-ից, սակայն գործատուն առանց ինձ հետ համաձայնեցնելու անորոշ ժամկետով մայիսի 1-ից երկարացրել է երեխայի խնամքի արձակուրդը և մինչև այսօր պարզաբանումներ չի տալիս դրա վերաբերյալ: Արդյոք գործատուն իրավունք ուներ առանց իմ գրավոր դիմումի երկարացնելու երեխայի խնամքի արձակուրդը, և իրավունք ունեմ արդյոք ես ցանկացած պահին վերադառնալու աշխատանքի: Նշեմ նաև, որ ես ապրիլի 20-ից 30-ի համար նույնպես գրավոր դիմում չեմ ներկայացրել, համաձայնությունը եղել է բանավոր:
Աշխատանքի վերադառնալուց հետո արդյոք հնարավոր է երեխայի խնամքի արձակուրդ վերցնել մաս առ մաս, օրինակ, տարբեր ամիսներին 1-2 ամիս տևողությամբ յուրաքանչյուր անգամ մինչև երեխայի 3 տարին լրանալը:

Նախապես շնորհակալ եմ:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   19.05.2020, 16:34  -ին
   Հարգելի  Davit Ristakyan,

   ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` երեխայի խնամքի արձակուրդը տրամադրվում է ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
  Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր։  
   Վորոնշյալ նորմերից հետևում է, որ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդը տրամադրվում է աշխատողի ցանկությամբ և ձևակերպվում է անհատական իրավական ակտով` աշխատողի դիմումի հիման վրա։ Հետևաբար, գործատուն իրավունք չունի առանց աշխատողի դիմումի և/կամ համաձայնության աշխատողին տրամադրել նշված արձակուրդը կամ երկարաձգել, այն էլ անորոշ ժամկետով։ Բացի այդ,  ՀՀ աշխատանքային օրենգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Գործատուի ընդունած անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից։
   Հետևաբար, Դուք իրավունք ունեք վերադառնալու աշխատանքի և երեխայի խնամքի արձակուրդը վերցնել ցանկացած ժամանակ` մաս առ մաս կամ ամբողջությամբ` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը։
  
Վարկանիշ: 3  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 2
Պատասխանը տրվել է   19.05.2020, 17:43  -ին
Karine_A, անչափ շնորհակալ եմ ինֆորմացիայի համար:
Վարկանիշ: 3  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 2
Պատասխանը տրվել է   19.05.2020, 17:46  -ին
Karine_A, Գործատուն վերադարձիս դեպքում մինչև երեխայի մեկ տարին լրանալը իրավունք չի ունենա չէ՞ ինձ աշխատանքից ազատելու:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   20.05.2020, 13:00  -ին
   Հարգելի Davit Ristakyan,
 
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2․2-րդ ենթակետի` աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`  երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին3-րդ5-րդ6-րդ8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի։ 
  
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 1
Պատասխանը տրվել է   20.07.2020, 22:31  -ին
Բարև Ձեզ։Կխնդրեի ասեք ինչ իրավախախտման մասին է գործատուին 45750դրամի չափով վնաս պատճառելը։Եվ ի՞նչ տույժի ու տուգանք կարող է կիրառվել։
img
Վերջին Պատասխանները
Բարև Ձեզ։Կխնդրեի ասեք ինչ իրավախախտման մասին է գործատուի ...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32

...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում