ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Հերթափոխային աշխատանք Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 1
Հարցը տրվել է   17.03.2020, 22:26  -ին
Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել, 24 ժամյա հերթափոխից հետո երկօրյա հանգիստ ռեժիմով աշխատանքի պայմաններում պահպանվու՞մ է արդյոք օրենքով սահմանված ամսվա կամ շաբաթվա առավելագույն աշխատաժամանակի սահմանը, և արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը: Իրավիճակն այս է` նոր գործատուն աշխատավարձը կրճատել է մինիմումի հասցնելով, 70000 դրամ, հերթափոխերի միջև նախկին եռօրյա հանգիստն այժմ երկօրյա է, տոնական օրերի համար նախկինում վճարում էին կրկնակի, այժմ չեն վճարելու, իսկ գիշերային ժամերի համար նախկինում ժամավճարի 90 տոկոսն այլևվս նույնպես չի վճարվելու: Փաստորեն մրցույթը շահած կազմակերպության նախարարությանը ենթակա հիմնարկությանն առաջարկած լավագույն պայմանները քաղաքացուն տրամադրված հնարավոր մինիմալ աշխատանքային պայմանների հաշվին
է իրականացվում: Խնդրում եմ հարցերիս պարզաբանումը տալ օրենքին անտեղյակ մարդուն հասկանալի կերպով: Ի՞նչ կերպ են հաշվարկվում հերթափոխային ժամաքանակները:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   26.03.2020, 13:29  -ին
    Հարգելի Arman Garibyan,

    Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասի՝  օրական 24 ժամ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: 
    ՀՀ աշխատանքային օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը։ Հետևաբար, 24 ժամյա գրաֆիկով աշխատելու դեպքում Ձեզ պետք է վճարվի գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքի համար՝  յուրաքանչյուր ժամի համար ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով (184-րդ հոդված)։ 
  Ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի վարձատրությունը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով։

Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 1
Պատասխանը տրվել է   30.03.2020, 15:45  -ին
Karine_A, Բարև Ձեզ, շնորհակալ եմ արձագանքի համար, մի փոքր ինձ համար պարզ չէր, սովորական ամենօրյա 8 ժամյա աշխատանքի դեպքում ամսեկան աշխատաժամանակը կազմում է առավելագույնը 192 ժամ: Մեր հերթափոխի դեպքում այն կազմում է 255 ժամ, որքա՞ն է ըստ օրենքի ամսեկան առավելագույն աշխատաժամանակի սահմանաչափը, և օրենքի պահանջը, ըստ որի /աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից/ երկիմաստ է, ի՞նչ կերպ պետք է հաշվել այդ տևողությունը: Ենթադրում եմ, պետք է ամսեկան աշխատաժամանակը բաժանել 31-ի վրա, բազմապատկել 5-ո՞վ, թե 6-ով, ու մեր հերթափոխի պայմաններն են` աշխատում ենք 1 օր /24 ժամ/, 2x24 ժամ հանգիստ,  185-րդ հոդվածի կարգավորումն այս դեպքում ինձ համար նույնպես անհասկանալի է, օրինակ այս տարվա մայիսի 1-ին և 9-ին ես աշխատելու եմ 15 ժամ+15 ժամ: Այդ ժամերի համար ի՞նչ հաշվարկով ինձ պիտի վճարեն: Մենք ,,Բարձրավոլտ Էլեկտրացանցեր,, ՓԲԸ-ի ենթակայաններում պահակային ծառայություն ենք իրականացնելու (սա ասում եմ, քանի որ օրենքում ինչ-որ հատուկ պայմաններ կան): Կանխավ շնորհակալ եմ:
Վարկանիշ: 28  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   31.03.2020, 17:59  -ին
Հարգելի Arman Garibyan,

24-ժամյա գրաֆիկի դեպքում ամսական առավելագույն ժամաքանակ սահմանված չէ։ Համաձայն աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Ձեր գրաֆիկը պետք է կազմվի այնպես, որ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը պակաս չլինի 24 ժամից, իսկ շաբաթվա մեջ աշխատաժամանակի տևողությունը չգերազանցի 48 ժամը։ Եթե Դուք աշխատում եք 24 ժամ, այնուհետև 2 օր (48 ժամ) հանգիստ, ստացվում է, որ Ձեր աշխատաժամանակը սահմանված շաբաթական 48 ժամը գերազանցում է։  Տվյալ դեպքում, արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար գործատուն պարտավոր է աշխատողին վճարի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածով սահմանված կարգով։ 
  Ինչ վերաբերում է տոնական օրերի վարձատրությանը, նշեմ, որ եթե տոն օրերին կատարված աշխատանքը համընկնում է աշխատանքի ժամանակացույցին, ապա  աշխատողը վարձատրվում է  ժամային (օրական) դրույքաչափի առնվազն կրկնակի չափով, իսկ եթե հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
  Նշեմ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն  էներգամատակարարման բնագավառի աշխատողների համար սահմնված է բացառություն, եթե աշխատանքը կատարվում է միմյանց հաջորդող առնվազն հինգ ոչ աշխատանքային (տոնական, հիշատակի, հանգստյան) օրերից որևէ մեկի ընթացքում: 
img
Վերջին Պատասխանները
...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32

...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32
img
Վերջին Հարցերը
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում