ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Երեխայի անունը փոխելու մասին Պատասխանել
Վարկանիշ: 28  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 11
Հարցը տրվել է   07.02.2020, 16:31  -ին
Բարև Ձեզ, ինչպե՞ս կարող եմ փոխել երեխայիս անունը և որտե՞ղ պետք է դիմեմ:

Կանխավ շնորհակալ եմ
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   07.02.2020, 17:10  -ին
Հարգելի Anna_84,

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 46-րդ հոդվածի` մինչև երեխայի տասը տարին լրանալը նրա ծնողների համատեղ, իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով: Դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ մարմին` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:
  Անվան փոխման կարգն ու պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 23.06.2005 թվականի թիվ 941-Ն որոշմամբ:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում