ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատանքային պայմանագիր
Դրույքաչափ Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   16.01.2020, 10:05  -ին
 Բարև Ձեզ: Ֆիզարձակուրդի  ընթացքում իրավունք կա՞ նվազեցնել աշխատողի դրույքաչափը: Օրինակ` 1 դրույքից դարձնել 0,5:
Նախապես շնորհակալություն
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   20.01.2020, 10:44  -ին
  Հարգելի Vahe Abrahamyan,

 ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանված չէ «դրույք» հասկացությունը: Ենթադրվում է, որ դրույքի կամ դրույքաչափի փոփոխությունը նախատեսում է աշխատաժամանակի և/կամ աշխատավարձի փոփոխություն:  
 Նշեմ նաև, որ օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն աշխատանքի վարձատրության չափը, ինչպես նաև աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը համարվում են էական պայմաններ, որոնց փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի նույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում: Նույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն: 
   Վերոնշյալ դրույթներից բխում է, որ գործատուն կարող է աշխատողին ծանուցել նշված փոփոխությունների մասին, բայց քանի որ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելիս աշխատողը համարվում է ժամանակավոր անաշխատունակ, ուստի աշխատողի գրավոր համաձայնության դեպքում փոփոխությունները կիրառելի են նրա` աշխատանքի անցնելուց հետ: 
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում