Հարգելի Vahe Abrahamyan,
ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանված չէ «դրույք» հասկացությունը: Ենթադրվում է, որ դրույքի կամ դրույքաչափի փոփոխությունը նախատեսում է աշխատաժամանակի և/կամ աշխատավարձի փոփոխություն:
Նշեմ նաև, որ օրենսգրքի
105-րդ հոդվածի համաձայն աշխատանքի վարձատրության չափը, ինչպես նաև աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը համարվում են էական պայմաններ, որոնց փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի նույն օրենսգրքի
115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում: Նույն օրենսգրքի
105-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է նույն օրենսգրքի
109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:
Վերոնշյալ դրույթներից բխում է, որ գործատուն կարող է աշխատողին ծանուցել նշված փոփոխությունների մասին, բայց քանի որ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելիս աշխատողը համարվում է ժամանակավոր անաշխատունակ, ուստի աշխատողի գրավոր համաձայնության դեպքում փոփոխությունները կիրառելի են նրա` աշխատանքի անցնելուց հետ: