ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Գործարքներ, պարտավորություններ, պայմանագրեր
Նվիրատվություն Պատասխանել
Վարկանիշ: 190  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 22
Հարցը տրվել է   18.12.2019, 12:12  -ին
Ֆորումի հարգելի մասնակիցներ,

խնդրում եմ հուշել` ծնողի կողմից որդուն հողամասի նվիրատվություն կատարելու դեպքում օրենսդրությամբ սահմանված ի՞նչ վճարներ է անհրաժեշտ կատարել:

Կանխավ շնորհակալ եմ:
Վարկանիշ: 28  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   18.12.2019, 13:04  -ին
  Հարգելի Գաբրիելա,

 Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի 2-րդ մասի`անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման` համաձայն նույն օրենսգրքի 596-րդ հոդվածի:
  Նոտարական պայմանագրերի վավերացման համար գանձվում է «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ կետով, իսկ պետական գրանցման համար` նույն օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույքաչափերով պետական տուրքեր: 
   Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների համար գանձվում է նաև վճար` ՀՀ կառավարության 26.05.2011 թ. թիվ 733-Ն որոշմամբ սահմանված սակագներով:
Վարկանիշ: 190  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 22
Պատասխանը տրվել է   18.12.2019, 14:31  -ին
Շնորհակալ եմ:
img
Վերջին Պատասխանները
Բարև Ձեզ։Կխնդրեի ասեք ինչ իրավախախտման մասին է գործատուի ...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32

...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում