ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատանքային պայմանագիր
Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր Պատասխանել
Վարկանիշ: 190  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 26
Հարցը տրվել է   16.12.2019, 10:52  -ին
Բարև Ձեզ,
Գործատուն աշխատողի հետ կնքել է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր` մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող աշխատակցի աշխատանքի վերադառնալը:
Որոշ ժամանակ անց տվյալ հաստատությունում բացվում է նույն մասնագիտությամբ նոր հաստիք:
Արդյո՞ք գործատուն պետք է ազատի աշխատակցին և կնքի նոր աշխատանքային պայմանագիր, թե կարող է համաձայնագրով փոփոխություն կատարել կնքված աշխատանքային պայմանագրում և փոխադրել աշխատակցին նոր բացված հաստիքում աշխատանքի:
Կանխավ շնորհակալություն:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   16.12.2019, 11:45  -ին
   Հարգելի Գաբրիելա,

   Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն գործատուն աշխատողի հետ պարտավոր է կատարել վերջնահաշվարկ և նույն օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն վճարել չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում:
   Հաշվի առնելով վերոգրյալը, նախընտրելի է աշխատանքային պայմանագրին կից համաձայնագրով փոփոխություն կատարել պայմանագրի համապատասխան կետերում:

 
Վարկանիշ: 190  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 26
Պատասխանը տրվել է   18.12.2019, 12:13  -ին
Հարգելի Karine_A, շնորհակալ եմ:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում