ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Գործուղում Պատասխանել
Վարկանիշ: 6  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 4
Հարցը տրվել է   10.12.2019, 17:16  -ին
Եթե հրավիրող կողմը գրության մեջ նշել է, որ  հոգալու է մասնակիցների գիշերակացի եւ սննդի ծախսերը դասընթացի օրերի ընթացքում, սակայն նշել է նաեւ, որ մասնակցի չի տրամադրելու, մասնակիցն էլ ժամանելու է մեկ օր շուտ, հաջորդ 2 օրերին մասնակցի դասընթացի, դասընթացի 2-րդ օրն էլ օրվա երկրորդ կեսին մեկնելու է: Հարց՝ աշխատավայրից  ճանապարհածախսից բացի քանի՞ օրվա օրապահիկ պետք է հատկացնեն աշխատակցին:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   11.12.2019, 10:45  -ին
   Հարգելի A.M.,

   Համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետի` աշխատողները գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Նույն որոշման 6-րդ կետի համաձայն` գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը` աշխատանքի հիմնական վայր ժամանելու օրը: Անհատական իրավական ակտի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից):
      Վերոնշյալ որոշման 7-րդ կետում նշված են գործուղվող աշխատողին վճարվող ծախսերը: Նույն կետի 4-րդ պարբերության համաձայն`գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ծախսերի մասնակի ֆինանսավորման դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից:
    Հետևաբար, հրամանում նշված գործուղման այն օրվա համար, որի օրապահիկի ծախսերը չի հոգում հրավիրող կողմը, գործատուն պետք է վճարի գործուղվող աշխատողին:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում