ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատաժամանակ, հանգստի ժամանակ
Հերթափոխային աշխատանք Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   05.12.2019, 21:30  -ին
Բարև ձեզ, աշխատում են կազմակերպությունում երեք պահակ, ինչպե՞ս սահմանել նրանց հերթափոխային աշխատանքը, շնորհակալություն:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   06.12.2019, 17:29  -ին
   Հարգելի Kamo Kamo,

   ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի ռեժիմը սահմանվում է կազմակերպության ներքին կարգապահական կանոններով:  
  Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասի`առանձին կատեգորիայի աշխատողների աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Նման աշխատանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 11.08.2005 թվականի թիվ 1223-Ն որոշմամբ, որում ներառված է նաև պահակների աշխատանքը: 
    Միաժամանակ նշեմ, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդված 4-րդ մասի` օրական 24 ժամ գրաֆիկով աշխատողի աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից:
   Ելնելով վերոգրյալից` պահակների աշխատանքի գրաֆիկը կարող եք կազմել` հաշվի առնելով համապատասխան դրույթների պահանջները և կազմակերպության ներքին կարգապահական կանոններով սահմանված հերթափոխի սկիզբն ու ավարտը:

img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում