ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Զինվորական ծառայություն Պատասխանել
Վարկանիշ: 7  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 2
Հարցը տրվել է   01.11.2019, 11:48  -ին
Հարգելի Իրտեկ,

Համաձայն ՀՀ օրենսդրության ներքոնշյալ հոդվածների՝

ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի՝

Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի՝

Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը: Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության:

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի՝

Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը (այսուհետ` ծառայություն) զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

*************************************************************************************************************************

Ցանկանում եմ իմանալ, թե կարո՞ղ եմ արդյոք պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում ծառայության անցնել ոչ թե զինված ուժերում, այլ ԱԱ մարմիններում։

Կանխավ շնորհակալություն պատասխանի համար։
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   05.11.2019, 14:20  -ին
   Հարգելի jeromekjerome,

  Համաձայն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի` Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն...:
  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը: Զորակոչի միջոցով կազմակերպվող պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ դրույթներ են սահմանված նույն օրենքի 5-րդ գլխում:
  Վերոնշյալ դրույթների մեկնաբանությունից հետևում է, որ զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության են անցնում ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում, այլ ոչ թե ԱԱ մարմիններում:
Վարկանիշ: 7  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 2
Պատասխանը տրվել է   05.11.2019, 14:51  -ին
Karine_A, Հասկանալի է, շնորհակալություն պարզաբանման համար։
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում