Հարգելի arpi,
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի
105-րդ հոդվածի 2-րդ մասի պաշտոնի անվանումը համարվում է էական պայման, որի փոփոխության դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի նույն օրենսգրքի
115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:
Ելնելով վերոգրյալից աշխատողի հետ կարող եք ոչ թե լուծել աշխատանքային պայմանագիրը և կատարել վերջնահաշվարկ, այլ աշխատանքային պայմանագրին կից համաձայնագրով կատարել փոփոխություններ պայմանագրի համապատասխան կետերում (պաշտոնի անվանում, աշխատավարձի չափ, գործառույթներ և այլն):