ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատաժամանակ, հանգստի ժամանակ
Համատեղությամբ աշխատանք Պատասխանել
Վարկանիշ: 6  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 4
Հարցը տրվել է   05.09.2019, 16:14  -ին
«Հանրակրթության մասին» օրենքում, եթե չեմ սխալվում 25-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն վարչական աշխատողը համատեղությամբ կարող է 8 դասաժամ  ունենալ...

25. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը և մանկավարժական ստաժը
4-րդ կետ - Պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:


Օրենքում հստակ նշված է, պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողի հետ կապված դրույթը, որ համատեղությամբ 8 ժամից ավելի դասավանդել չի կարող: Հետաքրքիր է, եթե հիմնական աշխատավայրը հանրակրթական դպրոցն է (ուսուցիչ եմ), 2-րդ աշխատավայրն էլ համայնքապետարանն է, այս դեպքում եւս 8 ժամը չպետք է գերազանցվի:
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   06.09.2019, 15:50  -ին

Հարգելի A.M,

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

Վերոնշյալ դրույթի սուբյեկտը հատուկ է, այսինքն ուղղված է միայն վարչական աշխատողներին, և հետևաբար տվյալ սահմանափակումը չի տարածվում ուսուցիչների վրա:

Միաժամանակ նշեմ, որ ՀՀ կառավարության 01.02.2007 թվականի թիվ 201-Ն որոշման 5-րդ հավելվածով սահմանվում է ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները:
Վարկանիշ: 6  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 4
Պատասխանը տրվել է   16.12.2019, 16:03  -ին
Ani Hambardzumyan,
հետեւաբար,  ես` որպես ուսուցիչ, կարո՞ղ եմ 8 ժամ եւ ավելի դասավանդել (հիմնական գործատու՝ դպրոց), իսկ աշխատանքային շաբաթվա մնացած օրերին ու  ժամերին էլ աշխատել համայնքապետարանում, ճի՞շտ հասկացա ձեր գրածը:
Վարկանիշ: 28  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   17.12.2019, 09:59  -ին

 Հարգելի A.M.,

համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) չի կարող գերազանցել շաբաթական քսաներկու դասաժամը: Նշեմ նաև, որ համատեղության կարգով աշխատելու դեպքում պետք է պահպանվի նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում