ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Զինծառայող, թե՞ աշխատող Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   15.07.2019, 17:24  -ին
Արդյո՞ք ռազմական ուսումնական հաստատություն ավարտած և պայմանագրով ծառայության անցած սպան հանդիսանում է աշխատող և նրա վրա տարածվում են աշխատանքային օրենսգրքի կետերը, թե՞ նա համարվում է զինծառայող և որևէ կերպ չի առնչվում աշխատողների իրավունքներին ու օրենքներին։ Եթե զինծառայող է, ապա ինչու՞ է իր ու իր ընտանիքի անդամների սոցիալական կարիքներն ապահովելու համար տրվող դրամական բավարարումը դիտարկվում որպես եկամուտ և դրանից եկամտահարկ գանձվում։ Եթե աշխատող է, ապա ինչու՞ արտաժամյա աշխատանքի համար չի վարձատրվում։
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   17.07.2019, 15:41  -ին

Հարգելի G. B,

Համաձայն "Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի` պետական ծառայությունն ընդգրկում է դատական ծառայությունը, քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը:
Պետական ծառայողների վարձատրության կարգը և չափը կարգավորվում է " Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" ՀՀ օրենքով, որի 16-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանվում է, որ զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերոգրյալից բխում է, որ զինծառայողը, որպես պետական ծառայող, ստանում է աշխատավարձ, որից գանձվում է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկ:

img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում