ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Համատեղությամբ աշխատանք Պատասխանել
Վարկանիշ: 13  ♦   Հարց: 9  ♦   Պատասխան: 1
Հարցը տրվել է   24.06.2019, 13:39  -ին
Բարև Ձեզ, hամատեղությամբ աշխատողին հնարավո՞ր է ոչ հիմնական աշխատավայրում նշանակել տնօրեն (ժ/պ):
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   25.06.2019, 10:58  -ին

 Հարգելի arpi,
ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ համատեղությամբ աշխատողի համար որոշակի պաշտոն զբաղեցնելու որևէ սահմանափակում նախատեսված չէ:
Վարկանիշ: 7  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 1
Պատասխանը տրվել է   25.06.2019, 15:09  -ին
  Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի գրեթե բոլոր երկրներում ընդունված է աշխատել համատեղությամբ: Հաճախ քաղաքացիները չիմանալով ՀՀ օրենքով սահմանված համատեղ աշխատանքի մասին իրենց իրավունքներն և պարտականությունները` բախվում են բազմաթիվ խնդիրների։ Իսկ ի՞նչ է նշանակում համատեղությամբ աշխատանք և ինչպիսի՞ իրավունքներ ունի աշխատողը համատեղությամբ կատարվող աշխատանքի ընթացքում։ Այս հարցերի պատասխանները իրենց տեղն են գտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածում, որը սահմանում է համատեղությամբ աշխատանքին վերաբերող դրույթները։ Համաձայն այդ հոդվածի`համատեղությամբ աշխատանք է համարվում հիմնական աշխատանքային ժամանակից դուրս, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքը:
Աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ:
Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:
Համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում