ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
ՀԴՄ ակտ, ԴԱՀԿ Պատասխանել
Վարկանիշ: 6  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 4
Հարցը տրվել է   17.06.2019, 17:13  -ին
ՀԴՄ ակտի գումարը բանկային հաշվեհամարից բռնագանձվել է ԴԱՀԿ-ի կողմից, որոշ ժամանակ անց հետ է վերադարձվել հարկային միասնական հաշվին, արդյունքում ունեցել ենք գերավճար, որի հաշվին էլ մի քանի ամիս հարկ չենք վճարել, հիմա տուգանքը նորից երեւում է, դատարան դիմելու՝ ակտը բողոքարկելու ժամկետն էլ անցել է: Հարց՝ 1. Արդյո՞ք ունեին իրավունք առանց դատարանի որոշման բանկային հաշվից գումար բռնագանձելու, հետո էլ չգիտեմ ինչպես՝ հետ վերադարձնել այդ գումարը հարկային հաշիվներին գերավճարի տեսքով, ու հիմա կրկին պարտք է երեւում, իսկ դատարան դիմելու ժամկետն էլ անցել է: Ի՞նչ անել...
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   18.06.2019, 12:48  -ին
   Հարգելի A.M.,

   Ձեր հարցից ենթադրվում է, որ հարկային մարմնի կողմից ընդունվել է վարչական ակտ, որի բողոքարկման ժամկետները Ձեր կողմից բաց են թողնվել: Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի`բողոքարկման ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի վարչական ակտ:  
   Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ կետի`հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:
  Վերոգրյալից հետևում է, որ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա վարչական մարմինն իրավունք ունի դրամական պահանջները ներկայացնել հարկադիր կատարման` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով:
    
Վարկանիշ: 6  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 4
Պատասխանը տրվել է   18.06.2019, 13:35  -ին
Karine_A,
Շնորհակալ եմ պատասխանելու համար, խնդրում եմ ասեք` թե ինչու է այդ գումարը հետ վերադարձվել  հարկ
ային միասնական հաշվին, որի պատճառով էլ դատարան դիմելու ժամկետն է անցել, քանի որ գումարը վերադարձվել էր էլ իմաստ չկար դիմելու: Ի դեպ գանգատարկման հանձնաժողով դիմել ենք, բայց երկամսյա ժամկետում չդիմելու պատճառով վարույթ չի ընդունվել: Հիմա այդ գերավճարի պատճառով բաց ենք թողել ժամկետը:
Վարկանիշ: 6  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 4
Պատասխանը տրվել է   19.06.2019, 10:20  -ին
   Հարգելի՛ Կարինե, այս հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետի բովանդակության մեջ  կխնդրեի բացատրեք, օրենքով սահմանված արտոնություններից օգտվող ֆիզիկական անձ ո՞վ է համարվում, որովհետև նրանց նկատմամբ անբողոքարկելի դարձած գանձման որոշումները ԴԱՀԿ չեն ներկայացվում:

ՀՐԱՄԱՆ՝
http://www.petekamutner.am/Shared/Documents/_ts/_tl/Other/Departmental_Acts/hr_hhpekn_2018_627l.pdf?fbclid=IwAR0DtInTU0UigU1ezEjR4LrF0te7RSqot8P8DFaZzNx1XMZPhDu3TvvqRbo
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   19.06.2019, 15:36  -ին
  Հարգելի A.M.,

  Հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված` Օրենքով սահմանված արտոնություններից օգտվող ֆիզիկական անձանց շրջանակը սահմանված է 21.06.2018թ. ՀՕ-339-Ն օրենքով, որը կարգավորում է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց համար հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու և արտոնությունների կիրառման հետ կապված հարաբերությունները:
  Ինչ վերաբերում է գումարը միասնական հաշվին վերադարձնելու հետ կապված հարցին, կարող եք ճշտել հարկային մարմնից:
Վարկանիշ: 6  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 4
Պատասխանը տրվել է   19.06.2019, 15:41  -ին
Karine_A, չեն կարողանում պատասխանել հստակ եւ ասել, թե ինչ հիմքով կամ օրենքի որ կետով է կատարվել գործողություն, որի արդյունքում էլ դատարան դիմելու ժամկետն էլ է անցել:
img
Վերջին Պատասխանները
...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32

...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32
img
Վերջին Հարցերը
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում