ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ► Եկամտային հարկ
Եկամտահարկի տեղեկատվություն Պատասխանել
Վարկանիշ: 8  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 5
Հարցը տրվել է   15.05.2019, 15:32  -ին
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ տեղեկություն տալ այն մասին. եթե տվյալ անձը պետական հիմնարկությունում մինիմալ աշխատավարձ ստանալուց բացի նաև տվյալ աշխատավարձի վրա նույն հիմնարկությունից փոխանցվում է եկամուտ ու այդ եկամուտը չի գերազանցում աշխատավարձի չափին:
Հարց` արդյոք տվյալ եկամուտից գանձվում է նույն չափով եկամտահարկ, որքան գանձվել է աշխատավարձից:
Նախապես շնորհակալություն
Վարկանիշ: 28  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   15.05.2019, 16:44  -ին
Հարգելի Seda,

խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ եկամտի մասին է խոսքը: 
Վարկանիշ: 8  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 5
Պատասխանը տրվել է   15.05.2019, 17:00  -ին
Դասընթացներից ստացված եկամտի մասին է խոսքը, որի որոշ տոկոս մնում է կենտրոնին, իսկ որոշը փոխանցվում է իմ հաշվեհամարին աշխատավարձի հետ  միասին։
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   16.05.2019, 11:37  -ին
Հարգելի Seda,

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`  ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ են համարվում ռեզիդենտ հարկ վճարողների և (կամ) մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում ստացվող աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները: Նույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար` ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող  համախառն եկամուտը:
  Վերոգրյալից հետևում է, որ եկամտային հարկը հաշվարկվում է հաշվետու ժամանակահատվածում ստացված եկամուտների հանրագումարից` ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով` հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:  
Վարկանիշ: 8  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 5
Պատասխանը տրվել է   16.05.2019, 13:42  -ին
Բարև ձեզ, այսինքն հարկվում է աշխատավարձի չափո՞վ հարկ:                                                                           
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   16.05.2019, 16:22  -ին
Հարգելի Seda,

եկամտային հարկը հաշվարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով:
Վարկանիշ: 8  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 5
Պատասխանը տրվել է   16.05.2019, 22:25  -ին
Շնորհակալ եմ 
Վարկանիշ: 8  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 5
Պատասխանը տրվել է   16.05.2019, 22:46  -ին
Բայց մի բան հարցնեմ, հնարավո՞ր է, որ աշխատավարձը և շահույթը միանգամից փոխանցելու դեպքում մեկ անգամ պահվի 23% տոկոսը եկամտահարկ։ Տեսեք` և՛ աշխատավարձից է պահվում 23%, և՛ եկամուտից, ստացվում է, որ ամսվա մեջ պահվում է 46% եկամտահարկ։
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   17.05.2019, 10:33  -ին
Հարգելի Seda,

աշխատանքային պայմանագրերի շրջանակներում ստացվող աշխատավարձը և դրան հավասարեցված բոլոր վճարումները գումարվում են, և այդ հանրագումարից պահվում է 23% եկամտային հարկ:

Վարկանիշ: 8  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 5
Պատասխանը տրվել է   17.05.2019, 10:53  -ին
Շնորհակալ եմ շատ 
img
Վերջին Պատասխանները
Բարև Ձեզ։Կխնդրեի ասեք ինչ իրավախախտման մասին է գործատուի ...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32

...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում