Հարգելի jeromekjerome,
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի
14-րդ հոդվածի 1-ին մասը 09.04.2018 թվականից ենթարկվել է փոփոխության:
Այսօր գործող խմբագրության համաձայն. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է
պարտադիր զինվորական ծառայություն (
բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
24-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած
և պահեստազորում գրանցված անձանց)...»:
Վերոնշյալ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ եթե Դուք բավարարում եք օրենքով սահմանված պահանջներին, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել եք «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի հիմքով և գրանցվել եք պահեստազորում, ապա իրավունք ունեք ընդունվել ծառայության Ազգային անվտանգության մարմիններում: