Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի
164-րդ հոդվածի 1-ին մասի` յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է
տվյալ աշխատանքային տարում:
Նույն օրենսգրքի
167-րդ հոդվածով սահմանվում է ամենամյա արձակուրդի տեղափոխման և երկարաձգման դեպքերը և կարգը. մասնավորապես` տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում,
բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել
հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:
Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի
170-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով:
Վերոնշյալ դրույթների մեկնաբանությունից բխում է, որ ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Որպես ընդհանուր կանոնից բացառություն, նախատեսված է, որ ամենամյա արձակուրդի տրամադրումը կարող է տեղափոխվել, սակայն ոչ ուշ քան 18 ամիս:
Հավելեմ, որ Ձեր կողմից բարձրացված հարցը, բացի վերոնշյալ դրույթներից, այլ իրավական ակտերով չի կարգավորվում: