ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Գործուղման թերթիկ Պատասխանել
Վարկանիշ: 6  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 4
Հարցը տրվել է   26.03.2019, 17:10  -ին
Գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ծախսերի մասնակի ֆինանսավորման դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը (գիշերավարձի և օրապահիկի համար):
—————————————————————————————————————————————————
Հրավիրող կողմի ֆինանսավորման պարագայում, գործատուի կողմից համայնքային ծառայողին գործուղման թերթիկ չտրամադրելը օրենքի շրջանակներու՞մ է։
Գործուղումը ՀՀ տարածքում է։
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   27.03.2019, 11:43  -ին
    Հարգելի A.M.,

    Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետով սահմանված պահանջը կատարելու համար աշխատողների` գործուղման մեկնելու դեպքում գործատուն ընդունում է անհատական իրավական ակտ և դրա հիման վրա ձևակերպում գործուղման վկայական
  Վերոգրյալից հետևում է, որ նշված փաստաթղթերի ձևակերպումը պարտադիր պահանջ է` անկախ նրանից, թե ում կողմից են հատուցվում գործուղման ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից ֆինանսավորման դեպքում անհատական իրավական ակտում այդ մասին կատարվում է նշում:

img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում