|
Վարկանիշ: 156 ♦
Հարց: 0 ♦
Պատասխան: 19
Պատասխանը տրվել է 12.03.2019, 13:42 -ին
Եթե այդ շինությունները ՀՕ-ի 147 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի բ) ենթակետին համապատասխան հանդիսանում են ձեռնարկատիրական գործունեության առարկա, ապա այդ դեպքում եկամտային հարկը կհաշվարկվի ՀՕ 150 հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետին համապատասխան։
|
|
Վարկանիշ: 33 ♦
Հարց: 7 ♦
Պատասխան: 7
Պատասխանը տրվել է 12.03.2019, 17:22 -ին
Հարգելի Rafik, գնել եմ որպես հասարակական շինություն, գործառնական նշանակությունը փոխել եմ բնակելիի և վաճառում եմ: Մանրամասնեմ՝ շինությունը երկհարկանի է գումարած նկուղ, միայն երկրորդ հարկի նշանակությունը դարձրել եմ բնակելի բնակարան,բայց առաջին հարկը և նկուղը և հողատարածքը մնացել են հասարակական:
|
|
Վարկանիշ: 156 ♦
Հարց: 0 ♦
Պատասխան: 19
Պատասխանը տրվել է 12.03.2019, 21:05 -ին
Բնակարանի վաճառքի դեպքում եկամտային հարկ չեք վճարի, իսկ մնացածի համար նայեք արդեն տրված պատասխանը
|
|
Վարկանիշ: 33 ♦
Հարց: 7 ♦
Պատասխան: 7
Պատասխանը տրվել է 12.03.2019, 22:36 -ին
Rafik շատ շնորհակալ եմ, մի հարց էլ եթե կարելի է. եթե 2019 թվականին ձեռք բերեմ բազմաբնակարան բնակելի շենք պատրաստի՝16 բնակարանով, մեկ տարի անց սկսեմ վաճառել երկրորդից սկսած պետք է հա՞րկ վճարեմ, նշեմ,որ բազմաբնակարանը ձեռք եմ բերելու որպես մեկ միավոր գույք հետո նոր բաժանեմ բնակարանների:
|