|
Վարկանիշ: 190 ♦
Հարց: 2 ♦
Պատասխան: 26
Պատասխանը տրվել է 11.03.2019, 11:21 -ին
Հարգելի Artur232, հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) կադաստրային արժեքի հաշվարկման կարգը սահանվում է ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 1-ին հավելվածի 6-րդ բաժնում:
|
|
Վարկանիշ: 33 ♦
Հարց: 7 ♦
Պատասխան: 7
Պատասխանը տրվել է 11.03.2019, 13:34 -ին
Գաբրիելա, ես անցում կատարեցի Ձեր կողմից նշված հղումով, բայց այնտեղ միայն բանաձևեր էին և ես ոչ մի թիվ չունեմ ձեռքիս տակ, որ տեղադրեմ և ստանամ արդյունքը, ուստի խնդրում եմ, եթե գիտեք` կոնկրետ նշեք: Օրինակի համար նշեմ, որ Կոտայքի մարզ Քասախ համայնքի բնակավայրի հողի կադաստրային արժեքը 4524 դրամ է ք/մ -ի համար:
|
|
Վարկանիշ: 399 ♦
Հարց: 2 ♦
Պատասխան: 47
Պատասխանը տրվել է 11.03.2019, 15:09 -ին
Հարգելի Artur232, Վեդի քաղաքի բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը հաշվարկվում է ՀՀ կառավարության 24.12.2003 թիվ 1746-Ն որոշմամբ հաստատված կարգով: Վերոնշյալ կարգի համաձայն ԿԳհող = Աբազա x Մհող x Գգ, որտեղ` ԿԳհող-գնահատվող հողամասի կադաստրային գինն է` Վեդի քաղաքի բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը, Աբազա- բնակավայրերի հողերի մեկ քառ. մետր մակերեսի բազային արժեքն է` արտահայտված դրամով, որը համաձայն վկայակոչված որոշման 2-րդ կետի կազմում է 60000 ՀՀ դրամ Մհող-ն գնահատվող հողամասի մակերեսն է` արտահայտված քառ. մետրով, Գգ-ն բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցն է, որը Վեդի քաղաքի բնակավայրերի հողերի դեպքում կազմում է 0.0207: Վերոնշյալից հետևում է, որ Վեդի քաղաքի բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը կազմում է 1242 դրամ քառ. մետրի համար:
|
|
Վարկանիշ: 33 ♦
Հարց: 7 ♦
Պատասխան: 7
Պատասխանը տրվել է 11.03.2019, 15:19 -ին
Ani Hambardzumyan, շատ շնորհակալ եմ, բայց այս տվյալները ինչքանո՞վ են հավաստի, որովհետև զանգել եմ Վեդիի քաղաապետարան, ինձ պատասխանել են 500 քմ-ի համար 2,498,000 դրամ:
|
|
Վարկանիշ: 399 ♦
Հարց: 2 ♦
Պատասխան: 47
Պատասխանը տրվել է 13.03.2019, 12:57 -ին
Հարգելի Artur232,
Զանգեք Վեդիի քաղաքապետարան և պահանջեք իրավական հիմնավորումներ, քանի որ, ինչպես վերը նշեցի, Վեդի քաղաքի բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը հաշվարկվում է ՀՀ կառավարության 24.12.2003 թիվ 1746-Ն որոշմամբ:
|
|
Վարկանիշ: 33 ♦
Հարց: 7 ♦
Պատասխան: 7
Պատասխանը տրվել է 13.03.2019, 13:17 -ին
Ani Hambardzumyan ես ճշտեցի, դուք իրավացի էիք՝ Ձեր նշված թիվը համապատասխանում էր իրականությանը,ինչի համար շատ շնորհակալ եմ:
|
|
Վարկանիշ: 1 ♦
Հարց: 0 ♦
Պատասխան: 1
Պատասխանը տրվել է 22.10.2019, 17:05 -ին
Կխնդրեմ Կիլիկիա թաղ., Այասի փող., կադաստրային արժեքը ասեք, իմ իմանալով IV գոտի է:
|
|
Վարկանիշ: 392 ♦
Հարց: 0 ♦
Պատասխան: 63
Պատասխանը տրվել է 23.10.2019, 17:49 -ին
Բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը հաշվարկվում է ՀՀ կառավարության 24.12.2003 թիվ 1746-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
|