Հարգելի arpi,
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի
12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում է մեկից ավելի գործատուի մոտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի սույն օրենքի
11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմելու Հիմնադրամ` սույն մասում նշված` մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար: Դրոշմանիշային վճարները վերադարձվում են նույն օրենքի
11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետներում:
Դրոշմանիշային վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները վերադարձնելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշման
5-րդ հավելվածով: