ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Ժառանգական իրավունք
Ժառանգություն Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 2
Հարցը տրվել է   18.02.2019, 12:04  -ին
Բարև ձեզ հարգելի ֆորումի մասնակիցներ:
Հարցս այսպիսին է. ժառանգությունն ընդունվել է օրենքով սահմանված ժամկետում: Այժմ ժառանգները`զավակները ցանկանում են հրաժարվել իրենց հասանելիք բաժնից ի օգուտ կենդանի ծնողի: 2 ժառանգի ծննդյան վկայականում  մոր  հայրանունը  ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը  սխալ  է գրել: Խնդրում  եմ պատասխանել, պարտադիր  է արդյոք նոտարում հայտարարություն տալու համար չափահաս քաղաքացու ծննդյան վկայականը? եթե  այո, ինչ քայլեր և վճարումներ պետք է անել ժառանգի պապիկի անունն ուղղելու համար? Կանխավ շնորհակալություն
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   18.02.2019, 17:09  -ին

Հարգելի Suzan,

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի համաձայն`ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:
Վերոնշյալ դրույթից հետևում է, որ ընդունած ժառանգությունից հնարավոր է հրաժարվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Նույն օրենսգրքի 1231-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:
Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում են այն դեպքերը, երբ ժառանգները իրավունք չունեն հօգուտ այլ անձի հրաժարվել ժառանգությունից:
 Համաձայն "Նոտարիատի մասին" ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի` ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարն ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:
 Ձեր դեպքում ազգակցական հարաբերությունները ստուգելու նպատակով նոտարը կարող է պահանջել ժառանգի ծննդյան վկայականը, և փաստաթղթերի մեջ անհամապատասխանության դեպքում իրավունք ունի մերժել դիմումը:
 Ծննդյան վկայականում ՔԿԱԳ մարմնի կողմից թույլ տված սխալը ենթակա է ուղղման "Քաղաքացիական կացության ակտերի մասին" ՀՀ օրենքի 9-րդ գլխով սահմանված կարգով:

img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում