ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ► Հողի հարկ
Հողի հարկի կուտակված պարտքեր Պատասխանել
Վարկանիշ: 7  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 1
Հարցը տրվել է   02.02.2019, 13:06  -ին
Համաձայն Հայաստանի հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի
1.Հողամասի նկատմամբ իրավունքները դադարում են նման իրավունքներ ունեցող քաղաքացու կամ իրավաբանական անձի` հողամասից կամովին հրաժարվելու մասին դիմումի հիման վրա:
2. Հողամասից կամովին հրաժարվելու դեպքում քաղաքացիները կամ իրավաբանական անձինք այդ մասին դիմում են ներկայացնում համայնքի վարչական սահմաններում համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետին:
3. Դիմումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, համայնքի ղեկավարը կայացնում է որոշում համապատասխան հողամասը համայնքային սեփականություն, իսկ մարզպետը` պետական սեփականություն ճանաչելու վերաբերյալ:

Հարցս հետևյալն է.
Ինիպե՞ս է լուծվում հրաժարված հողամասի նկատմամբ ունեցած հողի հարկի պարտքի խնդիրը հողամասից հրաժարվելու դեպքում /պահին/:
Վարկանիշ: 156  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 19
Պատասխանը տրվել է   02.02.2019, 16:56  -ին
Հողի հարկի մասին ՀՀ օրենքի համաձայն հողամասից կամավոր հրաժարված ֆիզիկական անձինք ազատվում են այդ հողամասերի համար հողի հարկից:
Վարկանիշ: 7  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 1
Պատասխանը տրվել է   02.02.2019, 19:04  -ին
Rafik,
Հարգելի Ռաֆիկ, հասկանալի է, որ հողամասից կամավոր հրաժարված ֆիզիկական անձինք ազատվում են այդ հողամասերի համար հողի հարկից:Խնդրում եմ տվեք մի հղում, ըստ որի ազատվում են նաև նախորդ տարիների համար կուտակած, չվճարած պարտքից: Խնդիրը ոչ թե օտարման, այլ կամավոր հրաժարվելու մասին է: Շնորհակալություն արձագանքելու համար:
Վարկանիշ: 156  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 19
Պատասխանը տրվել է   04.02.2019, 12:43  -ին
Հողի հարկի մասին ՀՀ օրենքի համաձայն ֆիզ. անձի կողմից հողամասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում հողի հարկի չմարված հարկային պարտավորությունները:
Վարկանիշ: 156  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 19
Պատասխանը տրվել է   04.02.2019, 13:02  -ին
Հողամասից կամովին հրաժարվելը նույնպես օտարում է:
Այդ դեպքում` Հողային օրենսգրքի համաձայն, 15 օրվա ընթացքում համայնքի ղեկավարը կամ մարզպետը որոշում է ընդունում այն որպես հայմայնքային սեփականություն ընդունելու մասին:
img
Վերջին Պատասխանները
Բարև Ձեզ։Կխնդրեի ասեք ինչ իրավախախտման մասին է գործատուի ...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32

...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում