ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատավարձ
Նվազագույն աշխատավարձ Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   01.02.2019, 13:28  -ին
Աշխատակցի վճարման ենթակա աշխատավարձը 68285 ՀՀ դրամ է: Հարկադիրից ծանուցում ենք ստացել առ այն, որ դատարանի վճռի հիման վրա տվյալ աշխատակցի աշխատավարձի 50% պետք է փոխանցենք ծանուցման մեջ նշված շահառուի հաշվեհամարին: Արդյո՞ք կարող ենք կատարել ծանուցման պահանջը ամբողջությամբ, թե շահառուին փոխանցենք միայն նվազագույն աշխատավարձը գերազանցող մասը: Եթե հնարավոր է օրենքի հղում տվեք:
Կանխավ շնորհակալություն:
Վարկանիշ: 190  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 26
Պատասխանը տրվել է   01.02.2019, 18:00  -ին
Հարգելի Muradyan,

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն` պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը հաշվարկվում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների պահումներից հետո մնացած գումարից:

Նույն օրենքի 58-րդ հոդվածով նախատեսված են պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափերը:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 214-րդ հոդվածի` «...օրենսգրքի 213-րդ հոդվածով սահմանված պահումներն ու գանձումները կատարելուց հետո աշխատողին վճարվող աշխատավարձը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից...»:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում