Հարգելի Manan,
համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի
59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի` եթե ՀՀ հարկային օրենսգրքի
59-րդ հոդվածի 2-րդ,
2.1-ին և
3-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ վճարողներ են համարվում հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները,
եթե հարկ վճարողը տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ
սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:
Այսինքն, եթե 2018 թվականի ընթացքում կազմակերպության գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, ապա ՀՀ հարկային օրենսգրքի
254-րդ հոդվածով սահմանված ժամկետներում կազմակերպությունը պետք է հարկային մարմին ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: