ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ► Ավելացված արժեքի հարկ
ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 1
Հարցը տրվել է   29.01.2019, 12:20  -ին
Բարև Ձեզ 
Հարցս հետևյալն է.
Կազմակերպությունը նախորդ տարում չի գերազանցել ԱԱՀ շեմը: Արդյոք մինչև հունվարի 20-ը պարտադիր է ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու և հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն? Շնորհակալություն 


Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   29.01.2019, 17:22  -ին

Հարգելի Manan,

համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի` եթե ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ, 2.1-ին և 3-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ վճարողներ են համարվում հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե հարկ վճարողը տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:
 Այսինքն, եթե 2018 թվականի ընթացքում կազմակերպության գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, ապա ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված ժամկետներում կազմակերպությունը պետք է հարկային մարմին ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:


Վարկանիշ: 156  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 19
Պատասխանը տրվել է   29.01.2019, 17:56  -ին
Ձեր հարցը անհասկանալի էր:

Ձեր կազմակերպությունը 2018 թվականի ընթացքում կազմակերպության գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել ԱԱՀ շեմը` 115 մլն չափով:
Հիմա Ձեզնից է կախված` եթե մինչև փետրվարի 20-ը ներկայացնեք շրջանառության հարկ վճարող համարվելու համար հայտարարություն` 2019-ի ընթացքում կհամարվեք շրջանառության հարկ վճարող` հակառակ դեպքում մեխանիկորեն կդառնաք ԱԱՀ վճարող: 

ԱԱՀ վճարող համարվելու համար հայտարարություն ներկայացնելու դեպքերը սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածով:

Մինչև հունվարի 20-ը հայտարարություն ներկայացնելու պահանջ չկա:
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 1
Պատասխանը տրվել է   30.01.2019, 11:09  -ին
Rafik, Հարգելի Ռաֆիկ, Ես էլ եմ այն կարծիքին, որ մինչև հունվարի 20-ը հայտարարություն ներկայացնելու պահանջ չկա ու չեմ էլ ուղարկել: 

 Խնդիրը կայանում է նրանում, որ  ես  ուզում եմ աշխատել ԱԱՀ-ով կամ ի սկզբանե չեմ կարող համարվել շրջանառության հարկ վճարող և մինչև հաջորդ հարկային տարվա հունվարի 20-ը կամ գրանցման օրվանից մինչև 20-րդ օրը չեմ ներկայացնում ԱԱՀ վճարող համարվելու և հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն, այդ պարագայում հարկային  համակարգում որպես ԱԱՀ վճարող հաշվառված /1-ը չեմ ստանում  ՀՕ Բաժին 14 Գլուխ 59:

 59-րդ  հոդվածում էլ ասում է, որ ԱԱՀ վճարողներ են համարվում սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները:

 Անհանգստությունս կայանում է նրանում, որ կարող են հաշվանցման խնդիր առաջացնել և ասել որ դուք հաշվառված չեք որպես ԱԱՀ վճարող բայց պարտավոր եք որպես ԱԱՀ վճարող հաշվարկել ԱԱՀ և վճարել:
Շնորհակալություն
Վարկանիշ: 156  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 19
Պատասխանը տրվել է   30.01.2019, 20:03  -ին
Հարգելի Մանան

ՀՕ 293-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն 59 հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերում ԱԱՀ վճարողների հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը այդ կետերով սահմանված օրը:

Ձեր դեպքը համապատասխանում է 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին` տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ չեք կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ մինչև փետրվարի 20-ը չեք ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարություն:

Հետևաբար, հարկային մարմինը 293 հոդվածի 1-ին մասի համաձայն պետք է ձեզ հաշվառի որպես ԱԱՀ վճարող 59հոդ.1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետից` հունվարի 1-ից: 
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում