Հարգելի Annie,
ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համաձայն` գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ անկախ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից և ժամկետներից:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի
130-րդ հոդվածի 1-ին մասի` աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն
պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային
պայմանագրի լուծման օրը,
եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի
համաձայնությամբ վերջնահաշվարկի
այլ կարգ նախատեսված չէ:
Եթե գործատուն իրենից անկախ պատճառներով Ձեզ հետ վերջնահաշվարկ չի կատարել, ապա Դուք կարեղ եք վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ ներկայացնել պահանջ, իսկ գործատուն պարտավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի
130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ: