ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Նոր հաստիքի ստեղծում Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 1
Հարցը տրվել է   19.12.2018, 14:09  -ին
Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է մի հարց կապված նոր հաստիքի ստեղծման հետ: Որոնք են հանդիսանում նոր հաստիքի ստեղծման հիմքերը: Արդյոք պետք է լուծել մեկ այլ հաստիք՝ նորը ստեղծելու համար:
Վարկանիշ: 28  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   19.12.2018, 17:44  -ին
Հարգելի Anna Zakaryan,

խնդրում եմ մանրամասնել Ձեր հարցը, որպեսզի տրվի ավելի հստակ պատասխան:
Միաժամանակ խնդրում եմ նշել, թե նոր հաստիքը որտեղ պետք է ստեղծվի (մասնավոր կազմակերպություն, պետական մարմին):
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 1
Պատասխանը տրվել է   20.12.2018, 14:44  -ին
Anna_84, Մեր կազմակերպությունը գիտաարտադրական ՊՈԱԿ է: Կանոնադրությամբ սահմանված է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը և մենք ունենք արտադրություններ: Խնդրում եմ նշեք, եթե մեր հիմնական աշխատողին նաև ընդունում ենք աշխատանքի արտադրությունում այդ դեպքում նոր հաստիք բացելու հիմքերը և եթե հիմնական աշխատողին ընդունում ենք մեկ այլ լաբորատորիայում աշխատանքի:
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   21.12.2018, 15:24  -ին
Հարգելի anna zakaryan,
Կազմակերպության հաստիքացուցակը հաստատվում և փոփոխվում է կազմակերպության կանոնադրությամբ լիազորված իրավասու մարմնի որոշմամբ:
Համաձայն "Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին" ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի Պետական կազմակերպության կանոնադրությունը պետք է ներառի`պետական կազմակերպության կառավարման մարմինները, դրանց կազմը և լիազորությունները:
Ելնելով վերոգրյալից` Ձեր հարցի պատասխանը կարող եք գտնել ՊՈԱԿ-ի կանոնադրությունում:

img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում