ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Վերջնահաշվարկ Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Հարցը տրվել է   29.11.2018, 22:31  -ին
Բարև ձեզ հարգելի հաշվապահներ,

ձեր օգնության կարիքն ունեմ: Ես աշխատում եմ բրենդային խանութում, արդեն 4 տարվա գրանցված աշխատող եմ և տարեկան արձակուրդս 10 օր է: Այժմ պատրաստվում եմ ազատվել աշխատանքից` համաձայն իմ դիմումի: Կցանկանայի ճշտել` հասնու՞ մ է վերջնահաշվարկ և ինչպե՞ ս է հաշվարկվում: Նշեմ, որ գրանցված աշխատավարձս 105.000 դրամ է, փաստացին` 150.000 դրամ: Աշխատում եմ վեցօրյա աշխատանքային գրաֆիկով:

Կանխավ շնորհակալություն



Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 5
Պատասխանը տրվել է   30.11.2018, 15:26  -ին
Հարգելիս, խնդրում եմ մի փոքր ավել տեղեկություններ տվեք, կապված, թե քանի լրիվ ամիս եք աշխատել մինչև ազատվելը և արդյո՞ք պարտադիր կուտակային վճարող եք:                                      
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   30.11.2018, 23:19  -ին
       Mher Ghukasyan,
      բարև Ձեզ, ես ազատվելու եմ աշխատանքից 15.12.2018 թ-ին, պարզապես ուզում եմ ճշտել և իմ իրավունքներին տեղյակ լինել:
      Վերջին արձակուրդս հունիսին է եղել, մինչ այսօր աշխատում եմ: Այս տարվա մեջ ունեցել եմ 10 օր արձակուրդ:



Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 5
Պատասխանը տրվել է   03.12.2018, 14:10  -ին
Հարգելի ELYA, նախ եթե դուք 6-օրյա աշխատանքային գրաֆիկով եք աշխատում, ուրեմն Ձեր արձակուրդի առաջին մասը առնվազն 12 օր պետք է լիներ։ Տարվա մեջ 24 օր։
Ձեր արձակուրդայինը հաշվարկվելու է Ձեր գրանցված աշխատավարձից։

Վարկանիշ: 1  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   04.12.2018, 00:23  -ին
Mher Ghukasyan, ցավոք այսօր մեզ տալիս են կեղծ պայմանագիր, որտեղ նշված է, որ աշխատում ենք ոչ թե 6-օրյա, այլ 5-օրյա գրաֆիկով, չնայած գրանցված աշխատող ենք 3-4 տարի և տարեկան 10 օր են արձակուրդ տվել, իրենց անտրամաբանական հաշվարկով տալիս են գրոշներ (20000-30000 դրամ):


Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   04.12.2018, 15:49  -ին
 Հարգելի Elya,

 Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի: Աշխատանքից ազատվելիս աշխատողին վճարվում է նաև չօգտագործված բոլոր արձակուրդների համար դրամական հատուցում` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի: Ինչ վերաբերում է ամենամյա նվազագույն արձակուրդի  տևողությանը, այն սահմանված է նույն օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասով:
  Քանի որ Ձեր աշխատանքային պայմանագրում նշված է հնգօրյա աշխատանքային գրաֆիկ և 105 000 ՀՀ դրամ կազմող աշխատավարձ, ուստի Դուք Ձեր իրավունքները կարող եք պաշտպանել ըստ փաստացի  գրանցված տվյալների:
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   04.12.2018, 19:09  -ին
   Karine_A, բարև Ձեզ, շնորհակալ եմ արձագանքելու համար, կուզեի ավելացնել, որ ես աշխատել եմ շաբաթական 6 օր, բայց  կեղծ պայմանագիր են կազմել, որում նշված է 5-օրյա աշխատանքային գրաֆիկ: Նման դեպքում ինչ անել:



Վարկանիշ: 28  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   05.12.2018, 10:56  -ին
Բարև Ձեզ ELYA,

  Ինչպես նշել է Karine_A-ն, վերջնահաշվարկի ժամանակ աշխատողին վճարվում է չվճարված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, ներառյալ չօգտագործված արձակուրդի համար հատուցումը: Այսինքն, Ձեզ վճարվելու է ազատման օրվա (15.12.2018թ.) դրությամբ հաշվարկված և չվճարված աշխատավարձը, որն ըստ ինձ Ձեր գործատուն հաշվարկելու է 150 000 դրամով, ինչպես որ միշտ վճարել է: Ինչ վերաբերում է չօգտագործված արձակուրդների հատուցմանը, որի չափը որոշվում է այդ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա չօգտագործված օրերի քանակով և այն միջին օրական աշխատավարձով բազմապատկելով, հստակ չէ, թե Ձեր գործատուն Ձեզ վճարելիս որ աշխատավարձը և արձակուրդի օրերի համար 20 թե 24 աշխատանքային օրը հիմք կընդունի: Կարող եք նախապես ճշտել Ձեր գործատուից, թե ինչպես է հաշվարկելու: 
   Նշեմ, որ գործատուն հաշվարկը կատարելիս կարող է հիմք ընդունել աշխատանքային պայմանագրում նշված տվյալները:
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   05.12.2018, 12:56  -ին
Anna_84, շնորհակալ եմ պատասխանի համար: Ես կճշտեմ, թե ոնց են հաշվելու, ըստ դրա կհասկանամ ինչ միջոցներ ձեռնարկեմ, որովհետև տեղյակ եմ, որ իրենց կեղծ պայմանագիր են ներկայացնում, որտեղ նշված է 5-օրյա աշխատանք, բայց ես 6 օր եմ աշխատում շաբաթական և ես չեմ պատրաստվում ստորագրել նման պայմանագրի տակ:


Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 5
Պատասխանը տրվել է   05.12.2018, 13:59  -ին
Հարգելիներս նախ արդեն իսկ ուղարկվել է 10 օր արձակուրդ, հետևաբար արդեն փաստ է, որ աշխատում է 5 օրյա գրաֆիկով (քանի որ 6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում առնվազն 12 օր կլիներ)։ Նաև փաստ է, որ գրանցված աշխատավարձը 105000 ՀՀ դրամ է, հետևաբար 150000-ով հաշվելու տարբերակ նույնպես չի կարող քննարկվել։ Էստեղ այլ հարց է, որ ֆիկտիվ արձակուրդ կարող է լինել, քանի որ կարծում եմ այդ 10 օրվա համար արձակուրդային չի վճարվել։
Հարգելի Էլյա Կխնդրեմ մանրամասները ճշտեք, ասեք և կհաշվարկենք կասենք, թե ինչքան է Ձեր ՛՛վերջնահաշվարկը՛՛, որը Ձեր կողմից չօգտագործված արձակուրդի դրամային հատուցումն է։
Եվ ևս մեկ ճշտում, անցել եք աշխատանքի առանց պայմանգիրը ստորագրելու և չունե՞ք Ձեր օրինակը։
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   05.12.2018, 18:00  -ին
  Mher Ghukasyan, ես այս կազմակերպությունում արդեն կլրանա 5 տարին ու անկեղծ չեմ հիշում, թե երբ են իրենք բերել պայմանագիր, որ ես ստորագրած լինեմ: Ես կճշտեմ ու կգրեմ:
Շնորհակալ եմ Ձեզ:


img
Վերջին Պատասխանները
Բարև Ձեզ։Կխնդրեի ասեք ինչ իրավախախտման մասին է գործատուի ...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32

...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում