ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Անշարժ գույք
Հատակագծի հետ կապված խնդիրներ Պատասխանել
Վարկանիշ: 7  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 1
Հարցը տրվել է   01.09.2018, 13:30  -ին
Բարև Ձեզ հարցս այսպիսին է  չե՞նք կարողանում ստանալ բնակելի տան վկայական քանի որ հատակագծի մեջ առկա է սխալ, կադաստրից մերժում է գալիս, քանի որ 2012 թվականին չափագրումներն բոլոր կատարվել են ինչպես նաև վճարումները սակայն այդ ժամանակ չենք դիմել կադաստր վկայական ստանալու համար հիմա դիմում ենք և մերժում են քանի որ չափագրման մեջ առկա է սխալ այն կայանում է մեկ համընդհանուր պատի մեջ վորը պետք է ուղղել այսինքն գիծը սխալ է գծած կետ գծիկների փոխարեն տարված է ուղիղ գիծ պետք է նշվի որ դա համալրվող պատ է: Փաստաթղթերը տրվել են գեոդեզիայի համար մեկ պատուհան տեղյակ ենք որ նախկին չափագրողը (ով 2012 թ-ին կատարել է չափագրումները ) ուղղել է իր սխալը հանձնել ճարտարապետին բայց թե ով է ճարտարապետը ոչ մեկ չգիտի ոչ մեկ չի կարողանում վերադարձնել բոլոր փաստաթղթերը որ նորից դիմենք կադաստր արդեն ուղղվաց տարբերակով: Նաև չգիտեմ ինչու պահանջում են որ իրենց սխալի համար նորից վճարումներ կատարվի այդ ամբողջի համար: Նշեմ նաև որ 2012թ-ին բոլոր այդ գործողությունները կատարել է հայրս, բայց նա մահացել է և հիմա գույքը ժառանգությամբ անցել է մորս: Խնդրում ենք կասեք ու՞մ դիմել նմանատիպ դեպքերում և ի՞նչ անել և արդյո՞ք վճարումներ պետք է անել և ին՞չի համար: Կանխավ շնորհակալ եմ. Հարգանքներով Գրետա:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   06.09.2018, 12:18  -ին

Հարգելի՛ Գրետա,

  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն 2012 թվականի հունվարի 1-ից չափագրման աշխատանքներն իրականացվում են համապատասխան որակավորման վկայականներ ստացած՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից: 
   Եթե հնարավորություն չունեք նախկին չափագրողից պահանջել հատակագիծն ուղղված տարբերակով, ուստի անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու նպատակով Դուք նորից պետք է համապատասխան որակավորում ունեցող որևէ մասնագետի պատվիրեք գրանցվող անշարժ գույքի հատակագծի կազմումը և ուղղված տարբերակը ներկայացնեք անշարժ գույքի կադաստր:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում