Հարգելի՛ Գրետա,
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի
16-րդ հոդվածի պահանջների համաձայն
2012 թվականի հունվարի 1-ից չափագրման աշխատանքներն իրականացվում են համապատասխան որակավորման վկայականներ ստացած՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից:
Եթե հնարավորություն չունեք նախկին չափագրողից պահանջել հատակագիծն ուղղված տարբերակով, ուստի անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու նպատակով Դուք նորից պետք է համապատասխան որակավորում ունեցող որևէ մասնագետի պատվիրեք գրանցվող անշարժ գույքի հատակագծի կազմումը և ուղղված տարբերակը ներկայացնեք անշարժ գույքի կադաստր: