ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատանքային պայմանագիր
Աշխատանքային պայմանագրի լուծում Պատասխանել
Վարկանիշ: 11  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 1
Հարցը տրվել է   28.08.2018, 10:14  -ին
Լրացել է իմ 63 տարին: Ո՞վ պետք է նախաձեռնի աշխատանքային պայմանագրի լուծման հարցը տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին լրանալու դեպքում: Կարո՞ղ է գործատուն հրաժարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 11 կետով գործատուի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման պարտավորությունից և ստիպել աշխատողին դիմում գրել, որպեսզի արձակման նպաստը չվճարի:
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   29.08.2018, 16:41  -ին
Հարգելի՛ Գագիկ Ճաղարյան,
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով:
Վերոնշյալ հոդվածից բխում է, որ գործատուն իրավունք ունի լուծել Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը հիմք ընդունելով վերոնշյալ հոդվածը միայն այն դեպքում, եթե Ձեր աշխատանքային պայմանագրում նախատեսված է այդ հիմքը:
Անգամ, եթե Ձեր աշխատանքային պայմանագրում նախատեսված է տարիքային կենսաթոշակը լրանալու դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը, ապա դա գործատուի համար իրավունք է, այլ ոչ թե պարտավորություն, և գործատուն իրավունք ունի նաև Ձեզ հետ չլուծել աշխատանքային պայմանագիրը: Սակայն ոչ մի պարագայում գործատուն իրավունք չունի աշխատողին ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել:
Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով Ձեզ կվճարվի արձակման նպաստ:

Վարկանիշ: 11  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 1
Պատասխանը տրվել է   30.08.2018, 10:19  -ին
Շնորհակալ եմ բովանդակալից պատասխանի համար
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում