ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Ժառանգական իրավունք
Ժառանգության ընդունում Պատասխանել
Վարկանիշ: 28  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 11
Հարցը տրվել է   27.08.2018, 17:01  -ին
Հարգելի ֆորումի մասնակիցներ,

Իմ ընկերուհին ծնողի մահից հետո 6 ամսվա ընթացքում չի հասցրել գնալ նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու համար, բայց շարունակել է ապրել ծնողին պատկանող տանը և նախկինի պես վճարել բոլոր ծախսերը: Ինչպես կարող է իմ ընկերուհին ընդունել ժառանգությունը:

Նախապես շնորհակալ եմ
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   27.08.2018, 17:49  -ին
Հարգելի՛ Աննա,
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածով սահմանվում է ժառանգության ընդունման եղանակները:
Սույն հոդվածի մեկնաբանության արդյունքում գալիս ենք այն եզրահանգման, որ եթե Ձեր ընկերուհին իր մոր մահից հետո շարունակել է ապրել ծնողին պատկանող տանը, ապա համարվում է, որ նա ընդունել է ժառանգությունը: Այս դեպքում Ձեր ընկերուհին պետք է նոտարական գրասենյակ ներկայացնի ապացույցներ, որ փաստացի բնակվել է բնակարանում /ներառյալ կատարել է ծախսեր` վճարել հարկերը, կոմունալ վճարները և այլն/:
Վերոնշյալ փաստաթղթերի հիման վրա Ձեր ընկերուհին կարող է ընդունել ժառանգությունը:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում