Հարգելի A P,
Ձեր կողմից բարձրացված հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի
15-րդ գլխով, որտեղ սահմանված են գրավի պայմանագրի կողմերի իրավունքները և պարտականությունները. մասնավորապես` վերոնշյալ գլխի
249-րդ հոդվածով սահմանված է գրավառուի պարտականությունը գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավատուին պատշաճ կարգով ծանուցելու պարտականությունը:
Նույն օրենսգրքի
251-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ եթե գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա
իրավունք ունի պակաս գումարն ստանալու պարտապանի այլ գույքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: