Հարգելի Գաբրիելա,
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի
595-րդ հոդվածի 2-րդ մասի`անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման` համաձայն նույն օրենսգրքի
596-րդ հոդվածի:
Նոտարական պայմանագրերի վավերացման համար գանձվում է «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի
11-րդ հոդվածի 10-րդ կետով, իսկ պետական գրանցման համար` նույն օրենքի
16-րդ հոդվածի 36-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույքաչափերով պետական տուրքեր:
Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների համար գանձվում է նաև վճար` ՀՀ կառավարության 26.05.2011 թ. թիվ
733-Ն որոշմամբ սահմանված սակագներով: