Հարգելի sveta1962,
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի հաստիքը համարվում է թափուր, և գործատուն իրավունք ունի համալրելու այն: Քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի
171 հոդվածի համաձայն` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատեղը` բացառությամբ նույն օրենսգրքի
113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի, ուստի նոր աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է` գործողության ժամկետը սահմանելով մինչև նախկին աշխատողի` երեխայի խնամքի արձակուրդից վերադարձը: