ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատանքային պայմանագիր
Աշխատանքային պայմանագիր Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   29.05.2019, 17:35  -ին
Բարև ձեզ, ասացեք խնդրեմ` մեզ հետ պայմանագիր են կնքել անժամկետ և սկսել ենք աշխատել: Հետո աշխատանքի ընթացքում շարքից դուրս է գալիս մի հաստոց, և մեզ նստեցնում են տանը առաջին ամիսը և վճարում աշխատավարձի 2/3-ը, իսկ հաջորդ ամսի կեսերից շշուկներով տեղեկանում ենք, որ տվյալ ամսվա 1-ով ձևակերպել են արձակուրդ և չեն պատրաստվում մեզ վճարել այդ ամսվա ավարտին և ինչքան ցանկանան այդքան կերկարացնեն այդ արձակուրդը ու տեղյակ չեն պահել դրա մասին մեզ: Մեր ո՞ր իրավունքներն են ոտնահարվել և ի՞նչ կարող ենք մենք պահանջել օրենքով:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   30.05.2019, 12:40  -ին
Հարգելի Արմեն,

  Ձեր հարցից ենթադրվում է, որ Դուք գտնվում եք պարապուրդում, որը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ աշխատողի մեղքով աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը: Պարապուրդի դեպքում վճարումը կատարվում է նույն օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ինչը Ձեր դեպքում գործատուի կողմից իրականացվել է ՀՀ օրենսդրության սահմաններում:
   Ինչ վերաբերում է արձակուրդին, նշեմ, որ այն ձևակերպվում է անհատական իրավական ակտով (հրամանով), որը նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ուժի մեջ է մտնում աշխատողին իրազեկելու պահից: Եթե գործատուի կողմից նշված պահանջը պահպանված է, ապա ամենամյա արձակուրդը պետք է տրամադրվի նույն օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տևողությամբ և վճարվի 169-րդ հոդվածով սահմանված կարգով:

img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում