Հարգելի A P,
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`...նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի`
օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման:
Վերոնշյալ դրույթից բխում է, որ
օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության դեպքում նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործը չի կարող կրկին քննվել, և դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը:
Անհրաժեշտ է նշել, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
58-րդ գլխով նախատեսված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հնարավորությունը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: