Հարգելի Davit Ristakyan,
ՀՀ աշխատանքային օրենսգրքի
173-րդ հոդվածի համաձայն` երեխայի խնամքի արձակուրդը տրամադրվում է ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի
ցանկությամբ` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է
ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի
5-րդ հոդվածի 3-րդ մասի` անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր։
Վորոնշյալ նորմերից հետևում է, որ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդը տրամադրվում է աշխատողի ցանկությամբ և ձևակերպվում է անհատական իրավական ակտով` աշխատողի դիմումի հիման վրա։ Հետևաբար, գործատուն իրավունք չունի առանց աշխատողի դիմումի և/կամ համաձայնության աշխատողին տրամադրել նշված արձակուրդը կամ երկարաձգել, այն էլ անորոշ ժամկետով։ Բացի այդ, ՀՀ աշխատանքային օրենգրքի
5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Գործատուի ընդունած անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից։
Հետևաբար, Դուք իրավունք ունեք վերադառնալու աշխատանքի և երեխայի խնամքի արձակուրդը վերցնել ցանկացած ժամանակ` մաս առ մաս կամ ամբողջությամբ` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը։